Չինաստանի պաշտպանության նախարարը Իրանում է

Չինաստանի պաշտպանության նախարարը Իրանում է

Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարել Է Իրանի հետ մեկտեղ մարտահրավերներին դիմակայելու և ռիսկերին հակազդելու, ամբողջ աշխարհում կայունությունը պահպանելու պատրաստակամության մասին: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ կայացած հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Չինաստանը «վճռականորեն պաշտպանում Է Իրանի պետական ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը»:

Ֆենհեն նշել Է, որ վերջին տարիներին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է. «Չինաստանի զինված ուժերը պատրաստ են աջակցելու իրանական կողմի հետ ռազմավարական երկխոսությանը, օժանդակելու երկկողմ միջբանակային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում