ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանը բաց է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար. Զախարովա

Ռուսաստանը բաց է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար. Զախարովա

Ռուսաստանը բաց է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, սակայն փոխադարձ հավասարության հիմքով՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է՝  Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքը ռազմականացնելու դիրքորոշումից։

Զախարովան հայտնել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Մոսկվայի ներկայացրած առաջարկներին Կիևը դեռ չի արձագանքել, չնայած արդեն 2 շաբաթ է անցել։

«Ուկրաինան պաշտոնապես դուրս չի եկել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացից, սակայն այդ երկրի վարքագիծը մտահոգում է Մոսկվային․ մենք հավատարիմ ենք իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- նշել է ԱԳՆ խոսնակը և պնդել՝ Կիևին չեն հետաքրքրում բանակցությունների շրջանակում ձեռք բերվող պայմանավորվածությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում