Կայացել է Իրան-ԵԱՏՄ բանակցությունների հերթական փուլը

Կայացել է Իրան-ԵԱՏՄ բանակցությունների հերթական փուլը

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 26-27-ը Մոսկվայում Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել, որոնց շրջանակում քննարկվել են ազատ առևտրի համաձայնագրի վերջնական տեքստի և ապրանքների ցանկին առնչվող հարցեր։

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության միջազգային և առևտրային համաձայնագրերի հարցերով խորհրդական Միրհադի Սեիդին հայտնել է, որ ներկայումս համաձայնագրի տեքստը հնարավորինս վերջնական տեսքի է բերվել, և քիչ հարցեր են մնացել, որոնք դեռևս պետք է քննարկել։ Միրհադի Սեիդին հավելել է, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն առաջիկա ամիսներին, որպեսզի մինչև  տարեվերջ համաձայնագիրը ստորագրվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում