Հիմքեր չկան կարծելու, թե Ուկրաինայում հակամարտությունը կվերաճի միջուկային բախման՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակը։
«Համաձայն եմ պարոն Լավրովի հետ՝ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և չենք փոխի միջուկային զսպման ուժերի պատրաստվածության մակարդակը», - նշել է Ջոն Քիրբին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ միջուկային պատերազմն անընդունելի է, դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։










