ԼԼիլիթ Ասատրյան

Բարձր դատարանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության առաջնային գործընկերներից է. Նիկոլաս Սխերմերս

Բարձր դատարանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության առաջնային գործընկերներից է. Նիկոլաս Սխերմերս

2022 թվականի ապրիլի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Իր բացման խոսքում Արման Դիլանյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ամրապնդման նպատակով իրականացվող բարեփոխումներին:

Սահմանադրական դատարանի նախագահը ընդգծել է հայ-նիդերլանդական միջդատարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը և արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը:

Նիկոլաս Սխերմերսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանի նախագահին աշխատանքային հանդիպման հնարավորության համար՝ նշելով, որ Բարձր դատարանը Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ազգային առաջնային գործընկերներից է:

Դեսպան Սխերմերսը վերահաստատել է իր պատրաստակամությունը ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը, որոնք միտված են իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շուրջ համագործակցության խորացմանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է սահմանադրական իրավունքի ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համատեղ նոր ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

Возможно, это изображение 2 человека, люди сидят и в помещении

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում