ԼԼիլիթ Ասատրյան

Զարեհ Սինանյանն ու Մարիանո Վերգարան խոսել են հայ-արգենտինական բիզնես կապերի զարգացման վերաբերյալ

Զարեհ Սինանյանն ու Մարիանո Վերգարան խոսել են հայ-արգենտինական բիզնես կապերի զարգացման վերաբերյալ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպան  Մարիանո Վերգարային։ Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորեց հայ-արգենտինական ջերմ հարաբերությունները:

«Արգենտինայում հայկական ակտիվ համայնք կա, որը, լինելով հայրենիքից ամենահեռու գտնվող համայնքներից մեկը, կարողացել է պահպանել իր ինքնությունը, կապված մնալ Հայաստանին: Համայնքի երիտասարդները նաև ակտիվ մասնակցում են մեր ծրագրերին: Ուրախ եմ, որ նրանք դարձել են Արգենտինայի օրինակելի քաղաքացիներ»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Գլխավոր հանձնակատարը շեշտեց նաև, որ գրասենյակն այժմ ունի 2 արգենտինահայ աշխատակիցներ, որոնց աշխատանքի շնորհիվ համայնքի հետ մշտական կապ է պահպանվում:

Դեսպան Վերգարան ներկայացրեց Հայաստանում տարվող աշխատանքները, մասնավորապես Արգենտինայի և Հայաստանի վարորդական վկայականների փոխադարձ ճանաչելիության ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև հայ-արգենտինական բիզնես կապերի զարգացման վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում