ԼԼիլիթ Ասատրյան

Իրանում Հայաստանի դեսպանը ծաղիկներ է խոնարհել Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Իրանում Հայաստանի դեսպանը ծաղիկներ է խոնարհել Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

2022 թ. ապրիլի 24-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Թեհրանի Սբ Սարգիս մայր եկեղեցում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված Սուրբ պատարագին։ Այդ մասին ասված է Իրանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 9 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 

«Պատարագից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին 1915 թ. Եղեռնի անմահ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

 

Նույն օրը Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որտեղ, որպես հիմնական բանախոս, հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

Նշյալ միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում