ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային. Անատոլի Անտոնով

Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային. Անատոլի Անտոնով

Ռուսաստանը նոտա է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«800 միլիոն դոլար. Վաշինգտոնն այս գումարի զենք կմատակարարի Կիևին: Սա հսկայական թիվ է, չի նպաստում իրավիճակի դիվանագիտական ​​լուծմանը: Այո, մենք նոտա ենք հղել և ընդգծել, որ անընդունելի ենք համարում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները զենք է մատակարարում Ուկրաինային: Մենք պահանջեցինք դադարեցնել այդ պրակտիկան»,- ասել է դիվանագետը։

Նա Ուկրաինային զենքի մատակարարումն անվանել է «խաղադրույքներն էլ ավելի բարձրացնելու, իրավիճակն էլ ավելի սրելու, ավելի շատ կորուստներ տեսնելու փորձ»։

Ապրիլի 15-ին ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ Մոսկվան Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով նոտաներ է ուղարկել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում