ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Շառլ Միշելը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում