ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը հայտարարել է, որ ռուսական գազի էմբարգոյի շուրջ քննարկումներ չկան

Մակրոնը հայտարարել է, որ ռուսական գազի էմբարգոյի շուրջ քննարկումներ չկան

Եվրամիությունը  ներկայումս չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու թեման՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հաղորդում է ТАСС-ը։

«Նավթն ու վառելիքը քննարկվել են, իսկ գազը՝ դեռ ոչ։ Մենք գիտենք, թե դա ինչ դժվարություններ է առաջացնելու»,- ասել է Հինգերորդ հանրապետության ղեկավարը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանից գազի էմբարգոյի հարցը դեռ կարող է դրվել բանակցությունների սեղանին։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ միությունը դեռ մտադիր չէ արգելել ռուսական նավթի ներկրումը, քանի որ մի շարք երկրներ՝ Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան, դեմ են նավթի էմբարգոյին և սպառնացել են վետո կիառել այդ որոշման դեմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում