ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում համագործակցության հարցեր

Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում համագործակցության հարցեր

Ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով օպերատիվ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, քննարկել է հետխորհրդային տարածքում համագործակցության հարցեր: 

Պուտինը նշել է, որ կառավարությունում այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, և խնդրել է ներկայացնել իրավիճակը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի և Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Շրջակա միջավայրի պահպանության, Էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում