ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքին

Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքին

Սկսել են հայտնվել առաջին տեղեկություններն այն մասին, որ ռուսական բանակը հատուկ գործողության ընթացքում թիրախավորել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքը, որն օգտագործվում է արևմտյան երկրներից զենք մատակարարելու համար։

EaDaily-ն հայտնում է, որ ապրիլի 21-ին հարված է հասցվել Զապորոժիե շրջանում և Դնեպրոպետրովսկում։ Ռուսական կողմը թիրախավորել են Դնեպրով անցնող երկաթուղային կամուրջները:

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հաստատել է ռմբակոծության մասին տեղեկությունը և նշել, որ զոհեր և վիրավորներ չկան, սակայն երկաթուղային հաղորդակցությունն ընդհատված է, և պարզ չէ՝ կկարողանա՞ն այն վերականգնել:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 21-ին հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ուկրաինական 450 ռազմական թիրախ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում