ԱԱնուշ Մուրադյան

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Ապրիլի 21-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող այլ հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում