ՄՄարիամ Մխիթարյան

Հինգ ուկրաինացի զինվոր զենքը վայր է դրել և հեռացել «Ազովստալից»

Հինգ ուկրաինացի զինվոր զենքը վայր է դրել և հեռացել «Ազովստալից»

Մարիուպոլում հինգ ուկրաինացի զինվոր լքել է «Ազովստալի» տարածքը՝ հայտնում է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի Telegram ալիքը։

«Օգտվելով ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի և Ռուսաստանի զինված ուժերի առաջարկից՝ Ուկրաինայի Զինված ուժերի հինգ զինծառայող զենքը վայր է դրել և ինքնակամ լքել «Ազովստալ» գործարանի տարածքը»,- հայտնել է РИА Новости-ն։

Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի ուժայինները հանձնվելու առաջարկի մասին իմացել են արդյունաբերական գոտում գցված հատուկ թռուցիկներից։

Ռուսական ստորաբաժանումները և ԴԺՀ-ի ուժերը Մարիուպոլը շրջապատել են մարտի 7-ին, այժմ մարտեր են ընթանում քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում