ԼԼիլիթ Ասատրյան

Արայիկ Հարությունյանն Ամարասում մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին

Արայիկ Հարությունյանն Ամարասում մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին կամ Սուրբ Զատիկին նվիրված պատարագին մասնակցել է Ամարասի վանական համալիրում՝ Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այդ մասին ասված է Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։

«Քրիստոնեական այս տոնը հատուկ խորհուրդ ունի իր մեջ, և աղոթքս առ Աստված մեր երկրի ու ժողովրդի արժանապատիվ ու խաղաղ հարատևման համար էր:

Քրիստոս հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի…»,- նշված է գրառման մեջ։

Հնարավոր է սա 8 մարդ, դրսում և հուշարձանը-ի նկարն է

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում