Մոսկվան սահմանափակումներ է կիրառել Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Մոսկվան սահմանափակումներ է կիրառել Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ու ևս 12 պաշտոնյայի արգելել է մուտք գործել երկրի տարածք՝ հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից:

Գերատեսչությունից նշել են, որ սև ցուցակում ընդգրկվել են նաև Միացյալ Թագավորության փոխվարչապետը, արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների, տրանսպորտի, ներքին գործերի նախարարները:

«Բրիտանիայի իշխանությունները, ըստ էության, միտումնավոր սրում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Կիևին մահաբեր զենք տրամադրելով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ցուցակը մոտ ժամանակում կհամալրվի․ սահմանափակումները կտարածվեն այն բոլոր քաղաքական գործիչների վրա, որոնք, Մոսկվայի համոզմամբ, հակառուսական տրամադրություններ են սերմանում և Արևմուտքին դրդում են Ռուսաստանի հետ խոսել սպառնալիքի լեզվով։

Նախարարությունում նշել են, որ Մոսկվան այսպիսով պատասխանում է Լոնդոնի վարած տեղեկատվական և քաղաքական արշավին, որի նպատակն է զսպել և աշխարհից մեկուսացնել Ռուսաստանին, ինչպես նաև խեղդել երկրի տնտեսությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում