ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայի իշխող կուսակցությունը պաշտպանել է Ուկրաինա զենքի լայնածավալ մատակարարումները

Գերմանիայի իշխող կուսակցությունը պաշտպանել է Ուկրաինա զենքի լայնածավալ մատակարարումները

Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից, հանդես է եկել Ուկրաինային զենքի լայնածավալ մատակարարումների օգտին՝ գրում է ТАСС-ը։

Քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ եթե ռուսական բանակը հաջողության հասնի Ուկրաինայում, զինված հակամարտությունները կարող են նոր ուժգնությամբ բռնկվել Մոլդովայում, Վրաստանում և Արևմտյան Բալկանների երկրներում։

Երկուշաբթի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն ընդգծել է, որ Կիևին ծանր սպառազինություն է անհրաժեշտ, և հիմա այս հարցում համաձայնության գալու ժամանակը չէ:

Փետրվարի 26-ին Գերմանիայի կառավարությունը հավանություն տվեց Ուկրաինա զենքի մատակարարմանը։ Բեռլինը որոշում կայացրեց Կիևի իշխանություններին ուղարկել 1000 հակատանկային զենք և հակաօդային պաշտպանության 500 Stinger համակարգ: Նույն օրն ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Գերմանիան թույլատրել է Նիդերլանդներին ու Էստոնիային՝ Ուկրաինա ուղարկել գերմանական արտադրության հին զինատեսակներ։ Մարտի 14-ին Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ լրացուցիչ ռիսկերից խուսափելու համար որոշել են այլևս տեղեկություններ չտրամադրել Ուկրաինային զենքի մատակարարումների մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում