ՄՄարիամ Մխիթարյան

Պեկինը հայտարարել է, որ պատրաստ է զարգացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Պեկինը հայտարարել է, որ պատրաստ է զարգացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Չինաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) համարում է ԱՊՀ-ում ռազմական անվտանգության առաջատար ուժ և պատրաստ է նպաստել նրա հետ համագործակցությանը՝ ասել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չհանշուն՝ գրում է РИА Новости-ն։

«Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը ԱՊՀ-ում ռազմական անվտանգության առաջատար մեխանիզմն է, որը նշանակալի դեր է խաղում տարածաշրջանային կայունության և անվտանգության խթանման և ապահովման գործում: Մենք պատրաստ ենք շարունակել և զարգացնել համագործակցությունն այդ կազմակերպության հետ»,- ասել է Լի Չհանշուն ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ առցանց հանդիպման ժամանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում