ԼԼիլիթ Ասատրյան

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնել խաղաղության. Փրայս

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնել խաղաղության. Փրայս

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` հասնել խաղաղության: Այս մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին` հասնել համընդգրկուն խաղաղության, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»,- հայտարարել է նա` նշելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի խթանման գործին:

«Մենք ողջունել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումը, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանների սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի ձևավորման ընթացքը: Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը` նախօրեին` ապրիլի 5-ին երկու երկրների առաջնորդների հետ կայացած բանակցությունների ընթացքում, մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները: Պետքարտուղարը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ համագործակցության իր համախոհ-գործընկերների հետ, այդ թվում` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ` կողմերին օգնելով հասնել երկարաժամկետ համընդգրկուն խաղաղության»,- ասել է Փրայսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում