Բայդենի ու Պուտինի միջև մոտ ապագայում շփումներ չեն նախատեսվում. Սալիվան

Բայդենի ու Պուտինի միջև մոտ ապագայում շփումներ չեն նախատեսվում. Սալիվան

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև մոտ ապագայում շփումներ չեն նախատեսվում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Հորիզոնում ոչինչ չի երևում»,- պատասխանել է նա այն հարցին, թե որքանով է մոտ ժամանակներս հավանական Բայդենի և Պուտինի զրույցը տեսակապով կամ այլ ձևաչափով:

Մարտի վերջին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել էր, որ Բայդենը մտադիր չէ այս փուլում հեռախոսազրույց խնդրել Պուտինի հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ նման տեսակի շփման կազմակերպման համար Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացիա է պահանջվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում