ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Բալայանը CDJA կուսակցության երիտթևի հետ խոսել է արցախահայության առջև կանգնած մարտահրավերներից

Դեսպան Բալայանը CDJA կուսակցության երիտթևի հետ խոսել է արցախահայության առջև կանգնած մարտահրավերներից

Ս.թ. ապրիլի 13-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը դեսպանությունում հյուրընկալեց Նիդերլանդների Քրիստենեա-դեմոկրատական կոչ (CDJA) կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

Ողջույնի խոսքում դեսպանն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերություններին։

ՀՀ դեսպանի ելույթի հիմնական հատվածը նվիրված էր 2020 թ . Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային և դրա հետևանքով արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային համակարգին վերաբերող հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին։

Հանդիպումն ավարտվեց ակտիվ երկխոսությամբ, որի ընթացքում Տ. Բալայանը պատասխանեց երիտասարդ քաղաքական գործիչների հարցերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում