ՄՄարիամ Մխիթարյան

Բորելը խոսել է Ուկրաինայում «պատերազմի տարածումը» զսպելու ԵՄ փորձերի մասին

Բորելը խոսել է Ուկրաինայում «պատերազմի տարածումը» զսպելու ԵՄ փորձերի մասին

Եվրամիությունը չի խրախուսում և չի նպաստում Ուկրաինայում «պատերազմի տարածմանը», այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը El Mundo թերթին տված հարցազրույցում։

«Մենք չենք խրախուսում պատերազմը, չենք խրախուսում պատերազմի տարածումը։ Մենք փորձում ենք զսպել այն, որպեսզի չազդի այլ երկրների վրա, որպեսզի չօգտագործվեն ավելի մահաբեր զենքեր»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարների կարծիքով ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, ուստի նրանք պատրաստվում են շարունակել զենք ու զինամթերք մատակարարել Կիևին։ «Պատերազմները հաղթում կամ պարտվում են ռազմի դաշտում… Մենք կքննարկենք Ուկրաինային ռազմական օգնության հետագա ընդլայնումը»,- ընդգծել է դիվանագետը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կոչ էր արել ԵՄ երկրներին շտապ զենք տրամադրել Ուկրաինային։ Ընդ որում՝ ըստ նրա՝ որոշում պետք է կայացվի ոչ թե շաբաթների, այլ օրերի ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում