ՄՄարիամ Մխիթարյան

Շվեդիան մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հունիսի վերջին

Շվեդիան մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հունիսի վերջին

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել դաշինքի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 29-30-ը Մադրիդում՝ հայտնում է The Local Sweden պորտալը։

Տեղական Aftonbladet թերթի փոխանցմամբ՝ Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական ​​աշխատավորական կուսակցությունը մայիսի 24-ին կանցկացնի կուսակցության ղեկավարության արտահերթ նիստ, որի ընթացքում կուսակցական 26 շրջանի ներկայացուցիչներ կքննարկեն իրենց դիրքորոշումը Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հարցում։ Մինչ այդ պետք է տեղական աշխատանք տարվի կուսակցության շարքային անդամների կարծիքը ճշտելու համար։

ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկումներ են անցկացվում նաև Ֆինլանդիայում: Երկու երկրում այդ գործընթացը սկսվեց Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով:

Միաժամանակ երկու պետությունն անիմաստ է համարել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում հանրաքվե անցկացնելու գաղափարը: Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարում են, որ իրենց ժողովուրդները ԶԼՄ-ների միջոցով արդեն հստակ արտահայտել են իրենց դրական դիրքորոշումն անդամակցությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում