ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի խորհրդարանի նախագահը որոշել է մեկնել Ուկրաինա

Վրաստանի խորհրդարանի նախագահը որոշել է մեկնել Ուկրաինա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի հետ, որի արդյունքում որոշել է մեկնել Ուկրաինա՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, Պապուաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվում է Ուկրաինա մեկնելուց՝ հանրապետության իշխանությունների դեմ Կիևի գործողությունների պատճառով։ Ինչպես նշել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանի նախագահը կարող է այցելել Ուկրաինա, եթե այդ հանրապետության իշխանությունները բացատրեն, թե ինչու են տարբեր մեղադրանքներ ներկայացրել իրենց վրացի գործընկերներին։

Ապրիլի 4-ին Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը վրացական Formula հեռուստաալիքի հետ հարցազրույցում, հղում անելով պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանը, ասել էր, որ Թբիլիսին և Մոսկվան, իբր, բանակցում են զենքերի փոխադրումների համար մաքսանենգ ճանապարհ ստեղծելու շուրջ։ Հայտարարությունը դատապարտել են Վրաստանի ֆինանսների նախարարությունը, պետական ​​անվտանգության ծառայությունը և իշխող կուսակցությունը։ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը պարզաբանումների համար կանչվել էր Վրաստանի ԱԳՆ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում