ԱՄՆ իշխանությունները միտումնավոր սրում են Ուկրաինայի շուրջ իրավիճակը՝ Չինաստանին և Ռուսաստանին զսպելու համար։ Նման կարծիք է հայտնել Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը։
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակասությունների մակարդակը հասցրել են կրիտիկական կետի: Ամերիկյան կողմը միջոցներ չի ձեռնարկում լարվածությունը նվազեցնելու համար, դրան զուգահեռ՝ ստիպում է մյուս երկրներին ընտրել՝ ում աջակցել»,- նշել է նա։
ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում և խեղաթյուրում խաղաղ բանակցությունների մասով Չինաստանի դիրքորոշումը:










