Մակրոնը կրկին Կիև այցելելու պատրաստակամություն է հայտնել

Մակրոնը կրկին Կիև այցելելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է կրկին այցելելու Կիև, եթե դա կօգնի երկխոսություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև։

«Իմ հայրենակիցներն ակնկալում են, որ անեմ հնարավորը, որպեսզի պատերազմը դադարի»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, Փարիզն անցանկալի անձ է հայտարարել ևս 6 ռուս դիվանագետների։ Նրանք մեղադրվում են Ֆրանսիայի ազգային շահերին հակասող գործունեություն իրականացնելու համար՝ հայտնել են երկրի արտգործնախարարությունից:

Ռուսաստանի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Մոսկվայի պատասխանը չի ուշանա: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուս դիվանագետների արտաքսումները չեն կարող փոխել Մոսկվայի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում