«Ամուսնացածների լիգա». նոր սիթքոմ՝ Առաջինով

«Ամուսնացածների լիգա». նոր սիթքոմ՝ Առաջինով

Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում կմեկնարկի նոր սիթքոմ, որը կկրի «Ամուսնացածների լիգա» խորագիրը: Սիթքոմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Ջեմմա Ադամյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սերժոն, Տիգրան Գյուլումյանը եւ այլ դերասաններ: Ֆիլմաշարը եթերում կլինի յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:30-ին:

Սիթքոմը կպատմի երեք ամուսնացած զույգերի առօրյայի եւ խնդիրների մասին: Հերոսները շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է ամուսնական կարգավիճակը:                                                                                                                              

«Ամուսնացածների լիգա». այդպես է կոչում հերոսներից մեկն այն կյանքը, որտեղ հայտնվում է մարդ հարսանիքից հետո: Այդտեղ գտնվելու համար հարկավոր է համբերություն, զիջելու ունակություն, հումոր եւ աշխատասիրություն: Այս լիգայում չկան հաղթողներ ու պարտվողներ, չկան մեծ դրամական պարգեւներ. միակ մրցանակը, որին կարելի է արժանանալ` ամուսնու հետ միասին երջանիկ լինելն է: 

Ֆիլմաշարի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Աշոտ Աբրահամյանը, պրոդյուսերները՝ Արման Միտոյանն ու Սերժ Նալբանդյանը: 

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ ազդարարելով շուրջ մեկ տասնյակ նոր հաղորդումների սկիզբը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում