Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը

Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Իոաննիս Կասուլիդիսը հեռախոսազրույց են ունեցել,  քննարկել երկկողմ հարաբերությունները: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն:

«Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև ջերմ ու բարեկամական հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակն ու Կիպրոսի աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին՝ կապված առաջիկա բանակցությունների հետ»,- գրել է Դեմետրիուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում