ԱԱրսեն Մկրտչյան

Արման Եղոյանը և Կոնստանտինոս Գյուլեկասը քննարկել են Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը

Արման Եղոյանը և Կոնստանտինոս Գյուլեկասը քննարկել են Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը

Այսօր Աթենքում հանդիպել եմ Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

 

«Հանդիպման մեկնարկին երկուստեք անդրադարձանք հայ-հունական հարաբերությունների ջերմ պատմական ընթացքին և համոզմունք հայտնեցինք, որ եղբայրական ժողովուրդների միջև կապերը գնալով էլ ավելի կխորանան:
Պարոն Գյուլեկասը իր շնորհավորանքը հղեց մեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության կապակցությամբ և մեզ փոխանցեց խորհրդարանի նախագահի և իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:

 

Հանդիպման ընթացքում քննարկեցինք ներկա անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, առանձին և ընդհանուր անվտանգային մարտահրավերները: Գործընկերս կարևորեց մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտեց հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը և այդ համատեքստում շեշտեց միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարևորությունը:
 
Խոսեցինք նաև հայկական սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:

 

Հանդիպմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

 

Տեղեկացնեմ, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի և Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով»,- գրել է Եղոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում