ԱՄՆ-ն համարում է, որ Թուրքիային F-16-երի վաճառքը բխում է երկրի ազգային անվտանգության շահերից. Reuters

ԱՄՆ-ն համարում է, որ Թուրքիային F-16-երի վաճառքը բխում է երկրի ազգային անվտանգության շահերից. Reuters

Բայդենի վարչակազմը կարծում է, որ Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև կծառայի ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պետքարտուղարության նամակը՝ ուղղված Կոնգրեսին:

Փաստաթուղթը թվագրված է մարտի 17-ով: Նամակում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստովանում է Թուրքիայի հետ լարված հարաբերությունները՝ միևնույն ժամանակ ընդգծելով պաշտպանության ոլորտում վերջինիս կապերը Ուկրաինայի հետ՝ որպես «կարևոր զսպող գործոն տարածաշրջանում վնասակար ազդեցության համար»։

Հոկտեմբերին Թուրքիան դիմել էր Միացյալ Նահանգներին՝ F-16 40 կործանիչների, ինչպես նաև իր ունեցած ռազմական ինքնաթիռների արդիականացման գրեթե 80 սարքավորումների գնման խնդրանքով: Վաշինգտոնը ձեռնպահ է մնացել վաճառքի մասին որևէ կարծիք հայտնելուց՝ դա բացատրելով զենքի վաճառքի ընդունված ընթացակարգ անցնելու անհրաժեշտությամբ։

Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքի հետ կապված խնդիրներ են առաջացել, երբ Անկարան ձեռք է բերել ռուսական արտադրության С-400 հրթիռային համալիրներ, ինչի պատճառով ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում