ՄՄարիամ Մխիթարյան

2020-ից Վրաստանը լրջորեն ձախողել է հիմնական ժողովրդավարական սկզբունքների առումով. Եվրախորհրդարան

2020-ից Վրաստանը լրջորեն ձախողել է հիմնական ժողովրդավարական սկզբունքների առումով. Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը նոր զեկույց է հրապարակել Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ, որն ընդգրկում է 2020-2022 թվականները:

Զեկույցում ասվում է, որ «2020 թվականից ի վեր Վրաստանը լրջորեն հետ է մնացել Ասոցացման համաձայնագրով ստանձնած հիմնական ժողովրդավարական սկզբունքներից և քաղաքական պարտավորություններից»՝ գրում է SOVA-ն:

«Կտրուկ բևեռացման պայմաններում ժողովրդավարական ինստիտուտները կորցնում են իրենց էությունը, իսկ իշխող կոալիցիան մեծացնում է իր իշխանությունը և սահմանափակում այլախոհությունը։

Օրենքի գերակայությունը զգալիորեն վատթարացել է, ինչի մասին վկայում են ընդդիմադիր առաջնորդների աղմկահարույց ձերբակալությունները, 2019 թվականի հունիսին և 2021 թվականի հուլիսին տեղի ունեցած բռնի միջադեպերի անարդյունավետ հետաքննությունը և Պետական ​​տեսուչի ծառայությունը վերացնելու որոշումը։

2020 թվականից դատական ​​համակարգում տեղի ունեցող փոփոխությունները խոչընդոտում են Ասոցացման համաձայնագրի իրականացմանը, մասնավորապես, դատավորների հապճեպ ու ոչ թափանցիկ նշանակումները, գլխավոր դատախազի նշանակման բարեփոխման մերժումը և «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում փոփոխությունները։ Չնայած Վրաստանը մնում է կոռուպցիայի դեմ պայքարի տարածաշրջանային առաջատարը, հակակոռուպցիոն բարեփոխումները վերջին տարիներին դանդաղել են, և բարձր մակարդակի կոռուպցիայի արդյունավետ հետաքննությունն ու քրեական հետապնդումը շարունակում են մնալ հիմնական մարտահրավեր», - ասվում է փաստաթղթում:

Փաստաթղթում բարձր է գնահատվում Թբիլիսիի համագործակցությունն արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, սակայն նշվում է, որ «Վրաստանը հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին 2022 թվականի փետրվարի վերջին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունից հետո»։

Լրատվամիջոցների միջավայրի մեկնաբանության մեջ նշվում է, որ երկրում լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը զգալիորեն վատթարացել է։

«Վրաստանում լրագրողների աշխատանքային միջավայրն ավելի է բարդացել քաղաքական միջամտության և լրագրողների վրա ֆիզիկական ու բանավոր հարձակումների պատճառով»,- ասվում է զեկույցում։

Փաստաթղթում ասվում է նաև, որ վերջին տարիներին զգալի քայլեր են ձեռնարկվել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում