ԼԼիլիթ Ասատրյան

Կվերանայվեն ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները

Կվերանայվեն ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները

Գործադիրն առաջարկում է վերանայել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները: Վերացվում է տարբեր հարկման ռեժիմների դեպքում գործող տուգանքների չափերի տարբերությունը: Չեղարկվում են նաև երկու և ավելի խախտումների դեպքում տուգանքների բազմապատկման գործող կարգավորումները, կասեցման ինստիտուտը:

Կառավարությունը վերոնշյալ կարգավորումներն առաջարկում է « ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման համար սահմանվել է միասնական պատասխանատվության միջոց: Այն կկազմի 200 000 դրամ՝ գումարած նախորդ եռամսյակում ՀԴՄ-ի գործունեության բոլոր վայրերում արձանագրված հասույթի 0,5 տոկոսը:

Խստացվել են առանց ուղեկցող փաստաթղթերի  մատակարարման դեպքերի խախտումների ժամանակ պատասխանատվության մեխանիզմները: Արթուր Մանուկյանի խոսքով՝ գործող կարգավորումներով հաճախ տնտեսվարող սուբյեկտին շահավետ է խախտում կատարել, վճարել տուգանքը և չփաստաթղթավորել: Առաջին խախտման համար սահմանված 200 000 դրամ տուգանքը կփոխարինվի 500 000-ով, երկրորդի դեպքում՝ 500 000-ը՝ 2 մլն դրամով,  իսկ երրորդ և ավելի խախտումների դեպքում 1 մլն դրամի փոխարեն կսահմանվի 10 մլն դրամ:

Օրինագծի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում