ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանի կառավարությունը հայտարարում է պետության և Կենտրոնական բանկի սնանկացման մասին

Լիբանանի կառավարությունը հայտարարում է պետության և Կենտրոնական բանկի սնանկացման մասին

Լիբանանի փոխվարչապետ Սաադե Աշ Շամին հայտարարել է պետության և Լիբանանի Կենտրոնական բանկի սնանկացման մասին:

«Վնասները կբաշխվեն պետության, «Ազատության» բանկի, բանկերի ու ավանդատուների միջև, և որոշակի տոկոս չկա։ Ցավոք, պետությունը սնանկացել է, ինչպես և Լիբանանի բանկը, և մենք ուզում ենք դրական արդյունքով դուրս գալ իրավիճակից: Իսկ կորուստները տասնամյակների քաղաքականության հետևանք են, և եթե մենք ոչինչ չձեռնարկեինք, դրանք ավելի շատ կլինեին»,-ասել է Ալ-Շամին։

Փոխվարչապետը նշել է, որ բանակցություններ են վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ բանկային հատվածի բարեփոխման և վերակազմավորման, պետական պարտքի սպասարկման համար հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության, պետական հատվածի և էլեկտրաէներգետիկայի բարեփոխման, փոխարժեքի միասնականացման, դրամավարկային քաղաքականության և գնաճի դեմ պայքարի թեմաների շուրջ:

«Առաջին անգամ նման մեծ առաքելություն է ժամանել Լիբանան, և մենք բավական առաջընթաց ենք արձանագրել ԱՄՀ-ի հետ բանակցություններում»,- ասել է Ալ-Շամին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում