ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի հասարակությունը ցավագին է ընկալում թուրքական անօդաչու թռչող սարքերի առաքումն Ուկրաինա. ՌԴ դեսպան

Ռուսաստանի հասարակությունը ցավագին է ընկալում թուրքական անօդաչու թռչող սարքերի առաքումն Ուկրաինա. ՌԴ դեսպան

Ռուսական հասարակությունը ցավագին է ընդունում թուրքական «Բայրաքթար» մարտական ​​անօդաչու թռչող սարքերի առաքումներն Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Բիզնեսը մնում է բիզնես» բացատրությունը չի ընդունվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին»,- շեշտել է դիվանագետը։

Թուրքիան վերջին տարիներին սկսել է մարտական ​​անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ոչ միայն իր զինված ուժերի կարիքները հոգալու, այլև արտահանման նպատակով։ Այս պահին արդեն վեց պետություն՝ Ադրբեջանը, Կատարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան, «Բայրաքթար» ունի։ Այդ տեսակի անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում մարտական ​​գործողությունների ժամանակ։

Թուրքիան Ուկրաինային «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 2021 թվականին: Հետագայում դրանք կիրառվեցին Դոնբասում, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով։ Ուկրաինական զինված ուժերում «բայրաքթարների» օգտագործման վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում