ԼԼիլիթ Ասատրյան

Գևորգ Ղարիբյանը և Սլավիկ Գալստյանը դարձել են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Գևորգ Ղարիբյանը և Սլավիկ Գալստյանը դարձել են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Ղարիբյանը մրցել է հունգար Էրիկ Տորբայի հետ ու հաղթել 5:1 հաշվով:

Ղարիբյանը դարձել է Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր:

67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը տուշեով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր՝ գերազանցելով վրացի Ռամազ Զոյիձեին:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը 4-3 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ էմրե Բասարի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում