ԼԼիլիթ Ասատրյան

ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում պետք է լինի. Ալեն Սիմոնյան

ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում պետք է լինի. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին:

May be an image of 11 մարդ և ներսումը

Հանդիպմանը փոխադարձաբար կարևորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

May be an image of 5 մարդ, people standing, people sitting և ներսումը

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի: Խորհրդարանի ղեկավարն իտալացի նախարարին է փոխանցել իր երախտագիտությունն Արցախի և նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձևերի և հայտարարությունների համար: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

May be an image of 7 մարդ, people standing, people sitting և ներսումը

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբևեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը տպավորիչ է որակել այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից Միջխորհրդարանական միության շրջանակում գործում է նաև Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իր իտալացի գործընկերոջը: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կլինի և հայ-իտալական միջխորհրդարանական աշխույժ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում