Իտալիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր երկրներից մեկը

Իտալիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր երկրներից մեկը

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ընդգրկվել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորների շարքում:

«Մեզ համար հիմնական առաջնահերթությունը բանակցային գործընթացի շարունակությունն է։ Թուրքիայի ձեռնարկած գործողությունները բարձր են գնահատվում։ Բանակցությունների արդյունքները վերլուծվելու են։ Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր», - նշել է Իտալիայի գլխավոր դիվանագետը:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում նա կարևորել է էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցության միջոցով:

Դի Մայոյի խոսքով՝ Իտալիան մտադիր է թուլացնել էներգետիկ ոլորտում կախվածությունը ռուսական շուկայից: «Այդ նպատակով Հռոմը մտադիր է ակտիվացնել աշխատանքը Միջերկրածովյան տարածաշրջանի ուղղությամբ», - հավելել է Իտալիայի ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում