ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիան, Չեխիան և Սլովակիան օգնություն կհատկացնեն Մոլդովային՝ ուկրաինացի փախստականների համար

Ավստրիան, Չեխիան և Սլովակիան օգնություն կհատկացնեն Մոլդովային՝ ուկրաինացի փախստականների համար

Մոլդովա են ժամանել Ավստրիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, Չեխիայի և Սլովակիայի արտգործնախարարներ Յան Լիպավսկին և Իվան Կորչոկը՝ հայտնում է ТАСС-ը:

Նրանց այցի նպատակն է օգնել Մոլդովային՝ հաղթահարելու Ուկրաինայից փախստականների հոսքի հետ կապված ճգնաժամը:

Մոլդովայի արտգործնախարար Նիկոլաե Պոպեսկուի հետ հանդիպման ժամանակ Ավստրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը նախատեսել է 10 միլիոն եվրո օգնություն հատկացնել Մոլդովային: Իր հերթին, Լիպավսկին ասել է, որ այդ նպատակի համար Չեխիան Մոլդովային կտրամադրի գրեթե 3,5 մլն եվրո։ Նրա խոսքով՝ Քիշնևին լրացուցիչ օգնություն են նախատեսել ուղարկել նաև չեխական հասարակական կազմակերպությունները: Կորչոկն էլ հավելել է, որ Սլովակիան նույնպես Մոլդովային կտրամադրի «50 հազար եվրոյի խորհրդանշական օգնություն»։

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 390 հազար փախստական ​​Ուկրաինայից հատել է Մոլդովայի սահմանը։ Ընդունման կետերում նրանց տրամադրվում են ժամանակավոր կացարաններ, սնունդ և հիգիենայի պարագաներ։ Այնուամենայնիվ, կարճատև հանգստից հետո մարդկանց մեծ մասը տեղափոխվում է Ռումինիա և ԵՄ այլ երկրներ։

Ներկա դրությամբ Մոլդովայում կա ավելի քան 95 հազար փախստական, որից մոտ 5,9 հազարը ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Միգրացիոն բյուրո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում