ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի հավասարաչափ զարգացումը մեր առաջնահերթություններից է. Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Նորք-Մարաշի նոր ղեկավարին

Երևանի հավասարաչափ զարգացումը մեր առաջնահերթություններից է. Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Նորք-Մարաշի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 
May be an image of 1 հոգի և կոստյումը
 
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետն առանձնացրել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:
 
May be an image of 2 մարդ, people sitting, people standing և կոստյումը

 

«Երևանի հավասարաչափ զարգացումն այսօր մեր առաջնահերթություններից է, և համայնքն ունի նախաձեռնած բազում ծրագրեր, որոնք սկիզբ են առել հենց ծայրամասային վարչական շրջաններից: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան վարչական շրջաններից յուրաքանչյուրում ապահովել հարմարավետ միջավայր` ինչպես բնակության, այնպես էլ հանգստի կազմակերման համար»,- նշել է քաղաքապետը:

 
May be an image of 5 մարդ, people standing, people sitting և կոստյումը
 

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Էդմոն Ղազարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում