ԼԼիլիթ Ասատրյան

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «ԱրմՀայԹեք 2022»-ում ներկայացված ցուցանմուշներին

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «ԱրմՀայԹեք 2022»-ում ներկայացված ցուցանմուշներին

Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցում են հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում