ԼԼիլիթ Ասատրյան

«ESG - New Digital»-ում քննարկվել են աշխարհի նոր ստանդարտներին ու չափանիշներին հարմարվելու տեխնիկան և պայմանները

«ESG - New Digital»-ում քննարկվել են աշխարհի նոր ստանդարտներին ու չափանիշներին հարմարվելու տեխնիկան և պայմանները

Մարտի 30-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայ «Էքսպո-2020» ցուցահանդեսի շրջանակներում որպես հյուր-խոսնակ մասնակցել է Ռուսաստանի Դաշնության տաղավարում կազմակերպված «ESG-New Digital» գործարար համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Համաժողովի լիագումար նիստերի ընթացքում քննարկվել են բիզնեսի կայուն զարգացման, սոցիալական պատասխանատվության և շրջակա միջավայրի պաշտպանության հիմնական միտումները:

Նիստերի ժամանակ քննարկվել է աշխարհի նոր ստանդարտներին ու չափանիշներին հարմարվելու տեխնիկան և պայմանները, ինչպես նաև անդրադարձ է եղել այն պահանջներին, որոնց պետք է համապատասխանեն ռուսական ընկերությունները ESG-ի չափանիշներով մրցունակ լինելու համար։

Բանախոսները խոսել են այն դրական արդյունքների մասին, որ կարող են կազմակերպություններն ունենալ՝ հետևելով ESG սկզբունքներին, ինչպես նաև անդրադարձել են ընկերությունների մրցունակության վրա վերջինիս ազդեցությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում