ԱԽ քարտուղարը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականին է ներկայացրել Հայաստանի մասին տարածվող կեղծ լուրերը հերքող փաստեր

ԱԽ քարտուղարը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականին է ներկայացրել Հայաստանի մասին տարածվող կեղծ լուրերը հերքող փաստեր

Մարտի 31-ին Անվտանգության խպորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ:

Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ կողմերն ընդգծել են դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև կեղծ տեղեկատվության ռիսկերը, և ԱԽ քարտուղարը մանրամասն ներկայացրել է հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում