ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե նման դիմում լինի. Ստանո

ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե նման դիմում լինի. Ստանո

Եվրամիության երկրները կքննարկեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին հարցումը, եթե նման դիմում ստանան Կիևից: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

«Եթե նման հարցում լինի, ապա ԵՄ անդամ երկրները կքննարկեն այն»,- նշել է Ստանոն:

Հիշեցնենք, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում չեզոք կարգավիճակի դիմաց պահանջում է անվտանգության միջազգային երաշխիքներ: Ըստ Կիևի՝ երաշխավորի դերում կարող են հանդես գալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը, Իսրայելը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում