Զելենսկին Ուկրաինայի դեսպաններից հստակ արդյունքներ է պահանջել

Զելենսկին Ուկրաինայի դեսպաններից հստակ արդյունքներ է պահանջել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոր տեսաուղերձում հայտարարել է Մարոկկոյից երկրի դեսպանին հետ կանչելու մասին։

Զելենսկին նրան մեղադրել է «ժամանակ վատնելու» համար: Դիմելով ուկրաինացի դիվանագետներին՝ Ուկրաինայի նախագահը նշել է. «Եթե չլինի զենք, չլինեն պատժամիջոցներ, չլինեն սահմանափակումներ ռուսական բիզնեսի համար, խնդրում եմ՝ այլ աշխատանք փնտրեք»:

Զելենսկին հավելել է, որ առաջիկա օրերին հստակ արդյունքներ է սպասում Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայի երկրներում դիվանագետների աշխատանքից:

Ավելի վաղ՝ մարտի 1-ին, Զելենսկին հայտարարել էր Վրաստանից Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին: Պատճառը նա համարել էր Ուկրաինային օգնել ցանկացող վրացի կամավորներին խոչընդոտելը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նկատմամբ Վրաստանի կառավարության դիրքորոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում