ԼԼիլիթ Ասատրյան

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Տեղեկությունը «Լուրերի»հետ զրույցում հաստատեց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, սակայն այլ տեղեկություններ չհայտնեց։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Հակակոռուպցիոն կոմիտեից այլ տեղեկատվություն չէին տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում