ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը դեմ է հակառուսական միակողմանի պատժամիջոցներին

Իրանը դեմ է հակառուսական միակողմանի պատժամիջոցներին

Իրանը դեմ է Ռուսաստանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանմանը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Չինաստանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ անկեղծորեն նշել, որ մենք լիովին դեմ ենք Ռուսաստանի նկատմամբ միակողմանի և անօրինական պատժամիջոցների ներդրմանը»,- ասել է նա։

Նախարարն ընդգծել է ռուս-իրանական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ նշելով, որ դրանք ճիշտ ուղու վրա են, ինչպես նաև փոխանցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողջույնի խոսքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախատեսել է բանակցությունների ընթացքում իր ռուս գործընկերոջ հետ քննարկել երկկողմ և միջազգային բնույթի որոշ հարցեր, նաև լսել ռուսական կողմի մեկնաբանությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում