«Առավոտ լուսո»-ն՝ հաղորդավարական նոր կազմով, Օրդյանը՝ Առաջինի եթերում. Ֆոտոշարք

«Առավոտ լուսո»-ն՝ հաղորդավարական նոր կազմով, Օրդյանը՝ Առաջինի եթերում. Ֆոտոշարք

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով: Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ Թինա Խաչատրյանի, Արման Մարգարյանի և Հերմինե Ստեփանյանի հետ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթի նաև Հանրայինի բազմամյա և սիրված հաղորդավար Մարատ Օրդյանը: Հաղորդավարները կներկայացնեն մշակութային, կրթական ու հասարակական անցուդարձը, հետաքրքիր հյուրերի ու կպատմեն կարևոր իրադարձությունների մասին՝ օրվա ռիթմին համահունչ: 

«Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը: 

Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով` սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային: 

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի 11-ին, որով և կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում