Մոսկվան պատրաստ է ռուսական էներգառեսուրսների մատակարարման հետ կապված ցանկացած տարբերակի. Մատվիենկո

Մոսկվան պատրաստ է ռուսական էներգառեսուրսների մատակարարման հետ կապված ցանկացած տարբերակի. Մատվիենկո

Մոսկվան պատրաստ է ռուսական էներգետիկ ռեսուրսների մատակարարման հետ կապված բոլոր հնարավոր տարբերակներին, այդ թվում՝ դրանցից Եվրոպայի հրաժարվելուն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այլ ուղղություններով կիրականացնի էներգակիրների մատակարարումները, այդ թվում՝ դեպի ասիական շուկաներ, եթե Եվրոպան հրաժարվի ռուսական ռեսուրսներից:

Մատվիենկոն նաև նշել է, որ Ռուսաստանը էներգառեսուրսների մատակարարման պայմանագրերի որևէ դրույթ չի խախտել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում