ՌԴ-ն ակնկալում է, որ Ղարաբաղում իրավիճակը կկարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա. Ռուդենկո

ՌԴ-ն ակնկալում է, որ Ղարաբաղում իրավիճակը կկարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա. Ռուդենկո

Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,- ասել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ադրբեջանական զորքերը կվերադառնան նախկին դիրքեր, Ռուդենկոն նշել է, որ այն պետք է ուղղել Բաքվին:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել՝ մտահոգություն հայտնելով Ղարաբաղի գոտում լարվածության սրման կապակցությամբ»,- ասել է Ռուդենկոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում