ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանում ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» են որակել

Ադրբեջանում ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» են որակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ ՌԴ ՊՆ հայտարարությանը:

«Ադրբեջանի ՊՆ-ն ափսոսանք է հայտնում ռուսական պաշտպանական գերատեսչության միակողմանի հայտարարության առնչությամբ, որն իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմը կոնկրետ հատվածներում հստակեցնում է իր դիրքերը»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։

Ըստ ադրբեջանական կողմի` ՌԴ ՊՆ հայտարարությունը «հակասում է երկկողմ հարաբերությունների բնույթին ու դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին»:

Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական կողմից պահանջել է ապահովել հայկական զինված ուժերի դուրսբերումը, չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը և քարտեզներում ցուցադրել տեղանունների ադրբեջանական տարբերակները։

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում շեշտել է, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները. ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է հղվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում